İçeriğe geçmek için "Enter"a basın

Հրշեջներին հաջողվել է լիակատար ավերումից փրկել Փարիզի Աստվածամոր տաճարը

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը լիովին ոչնչացրել է տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մեկ հրշեջ վնասվածք է ստացել: Փարիզի Աստվածամոր տաճարից շատ մասունքներ եւ գանձեր հաջողվել է փրկել։ Դրանց թվում է Հիսուս Քրիստոսի Փշե թագը: Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն հայտնել է, որ տաճարի խորանը պահպանվել է, չի այրվել:

Հրշեջների հրամանատար Ժան Կլոդ Գալեն վստահեցրել է, որ իր ենթակաները «արդյունավետ են գործել՝ կրակը հիմքից մարելով»։ «Հեռուստառեպորտաժներում նրանց գործողությունները չեն երեւում, քանի որ նկարահանող խցիկները հեռու են»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ եթե հյուսիսային զանգակատունը այրվեր եւ փլուզվերի, հետեւանքները տաճարի համար ծայրահեղ ավերիչ կլինեին: Մի քանի ժամ կրակի դեմ պայքարելուց հետո, նրա խոսքով, հրշեջներին հաջողվել է լիակատար ավերումից փրկել տաճարը:

Այս պահին գլխավոր հարցը՝ թե՞ ինչն է եղել հրդեհի պատճառը, պատասխան չունի: Միայն վարկածներ են, անգամ շրջանառվում է ահաբեկչության վարկածը: Ըստ ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյա Լորան Նունեզայի, այրվել է Աստվածամոր տաճարի տանիքի 2/3-ը:

Ֆրանսիայի նախագահն արդեն հայտարարել է տաճարի վերականգնման աշխատանքների համար դրամահավաքի մեկնարկի մասին։ Շատ մեծահարուստ ֆրանսիացիներ արդեն իսկ հայտնել են տաճարի վերականգնման գործում իրենց պատրաստակամության մասին:

Փարիզի Աստվածամոր տաճարը կառուցվել է 12-րդ դարում: Այն տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկների է գրավում աշխարի տարբեր ծայրերից:

Տես նաև՝

https://armradio.am/hy/10830

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın