İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայերի գաստրոնոմիական հաղթանակները Դաղստանում եւ Եգիպտոսում

Դաղստանում Գաստրոնոմիական տուրիզմի II միջազգային փառատոնում Հայաստանի պատվիրակությունն ի դեմս Սեդրակ Մամուլյանի, Յուրա Սարգսյանի, Էդուրադ Սիմոնյանի, Գարիկ Վարդանյանի եւ Արմեն Քեֆիլյանի 2 ոսկե, 1 արածթե եւ 3 բրոնզե մեդալներ է ստացել: Facebook-ի իր էջում այս մասին հայտնել է «Երեւան ֆուդ ֆեստի» ղեկավար Աննա Մազմանյանը:

«Հայկական խոհանոցի դեսպանները եւ գաստրոնոմիական ժառանգության դեսպանները ըստ արժանվույն ներկայացրել են երկիրը»- գրել է Մազմանյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին հայկական «Արցախի հագանի» ուտեստը (Artsakh hagani) հաղթել էր Եգիպտոսում Culinary Taste of Culture միջազգային փառատոնի «Լավագույն ազգային ուտեստ» անվանակարգում:

«Նրանք արդեն առաջին տարին չէ, որ իրականացնում են  հայկական խոհանոցի եւ երկրի ճանաչելիության առաքելությունը», – գրել է Մազմանյանը:

«Արցախի հագանին» հին հայկական ուտեստ է: Պատրաստման համար օգագործվում է հավի միս, կարագ, ալյուր, չամիչ, մրգեր, կանաչի, աղ եւ համեմունքներ:

https://news.am/arm/news/507186.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın