İçeriğe geçmek için "Enter"a basın

Գլենդելում կկայանա Մեթյու Կարանյանի «Հայկական բարձրավանդակ» գրքի շնորհանդեսը

Կալիֆոռնիական Գլենդել քաղաքում ապրիլի 9-ին կկայանա Մեթյու Կարանյանի «Հայկական բարձրավանդակ» գրքի շնորհանդեսը՝ հայտնում է Asbarez-ը։ Աղբյուրի համաձայն, 312 էջանոց գիրքը պատկերազարդված է լուսանկարներով եւ ծառայում է որպես ինքնատիպ ուղեցույց՝ հայերի պատմական հայրենիքով, ներառյալ Արեւմտյան Հայաստանը, որն այժմ գտնվում է Թուրքիայի կազմում։

Գիրքը ապրիլի 11-ին կներկայացվի նաեւ Ֆրեզնոյում Կալիֆոռնիական պետական համալսարանում։ Մեթյու Կարանյանը ԱՄՆ-ում ապրող հայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է։ Նա իրավագիտություն է դասավանդում Փասադենա քաղաքում։ Մի քանի տարի նա դասավանդել է նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանում։

https://news.am/arm/news/505219.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın