İçeriğe geçmek için "Enter"a basın

400 մլն դրամ Վարդանյան ընտանիքից` Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցմանը

Ապրիլի 7-ին Ստեփանակերտում տեղի կունենա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը: Արցախի մայրաքաղաքում մայր տաճար ունենալու գաղափարը Հայ Առաքելական Եկեղեցու  Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է եղել: Գաղափարն իրականացնելու համար վերջինս դիմել է մի շարք բարերարների: Առաջինն արձագանքել է հայտնի բարերար երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը, որը և կատարել է սկզբնական ամենախոշոր նվիրատվությունը: Եկեղեցու կառուցման ֆինանսավորումը շարունակել են Հրանտ Վարդանյանի որդիները` Միքայել և Կարեն Վարդանյանները: Վարդանյան ընտանիքը Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցման համար ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ:

Մանրամասները` տեսանյութում:

https://news.am/arm/news/504928.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: