İçeriğe geçmek için "Enter"a basın

«Իրատես». Տաթեւիկ Ռեւազյանը լատինատառ հայերենով է նամակներ գրել. աշխատակիցներն ըմբոստացել են

«Իրատես» թերթը գրում է. «Հայերենի իմացությամբ տոգորված իշխանությունները, ըստ երեւույթին, մոռացել են քաղաքացիական ավիացիայի պետական ծառայության նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի մասին, որը պաշտոնին նոր նշանակված ժամանակ հայոց լեզվին ընդհանրապես չէր տիրապետում ՝ ո՛չ կարդում էր, ո՛չ գրում:

«Քաղավիացիայի ներքին փաստաթղթաշրջանառությունը սկզբում միայն անգլերենով էր անում, ու ակնկալում, որ ծառայության աշխատակիցներն այս կամ այն գրությանն անգլերենով պետք է պատասխանեն: Բայց երբ աշխատակիցներն ըմբոստացել են, թե անգլերենին մեծ մասամբ չեն տիրապետում, Ռեւազյանը վերանայել է իր մարտավարությունն ու սկսել լատինատառ հայերենով նամակներ գրել:

Բայց աշխատողները դրան էլ են ըմբոստացել՝ լատինատառ հայերենով շրջանառած փաստաթղթերին նույն ձեւով ընթացք տալը համարելով անպատվաբեր, նվաստացուցիչ: Իրավիճակը հարթելու համար Ռեւազյանին խորհուրդ են տվել հայոց լեզվի դասերի հաճախել ու գրել-կարդալ սովորել»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

https://news.am/arm/news/504671.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın