İçeriğe geçmek için "Enter"a basın

Արամ Աթեշյանը հեռու է ժողովրդի համակրանքը վայելելուց. «Ակօս»–ի խմբագիրը հավանական թեկնածուների անուններ նշեց

Պոլսո հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի քառասունքից հետո մեկ շաբաթվա ընթացքում կընտրվի տեղապահ, եթե տեղապահի ընտրությունը չձգձգվի, 3-4 ամսվա ընթացքում կկազմակերպվեն Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Ստամբուլում հրապարակվող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Քառասունքից հետո մեկ շաբաթվա ընթացքում կրոնական ժողովը տեղապահ կընտրի, եթե հապաղում չլինի, հաջորդող 3-4 ամիսների ընթացքում պատրիարքի ընտրություններ կլինեն։ Նախ տեղապահի ընտրություն պետք է լինի, ապա հանձնախումբ պետք է կազմվի, թեկնածու լինելու լիազորություն ունեցող եպիսկոպոսներին նամակ պետք է հղեն, հասկանան՝ կմասնակցեն ընտրություններին, ապա ընտրության օրը պետք է ճշտվի։ Թեկնածուները պետք է քարոզներով հանդես գան, իրենց պատգամը փոխանցեն հասարակությանը»,-պատմեց նա։

Հնարավոր թեկնածուների թվում Բագրատ Էստուկյանը նշեց եկեղեցական խորհրդի նախագահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանին, Պոլսո Հայոց պատրիարքի  նախկին տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին  եւ ներկայիս տեղապահ Արամ Աթեշյանին։. «Իսկ թե նրանցից ով չի ցանկանա մասնակցել, ես չեմ կարող ասել, միայն Խաժակ սրբազան Պարսամյանը նշել է, որ չի ցանկանում պատրիարք դառնալ, չի առաջադրելու իր թեկնածությունը»։

Արամ Աթեշյանը, նրա խոսքով, հեռու է ժողովրդի համակարանքը վայելելուց. «Նա իրականում վերջին տարիներին բավականին լայն քննադատության արժանացավ թե՛ պոլսահայերի կողմից, թե՛ արտահասմանում, թե՛ Հայաստանում։ Արամ Աթեշյանը  քիչ հավանական է, որ Պոլսո պատրիաք ընտրվի, չնայած նրա թեկնածությունը սատարում են Թուրքիայի իշխանությունները»։

Բագրատ Էստուկյանը, սակայն, շեշտում է՝ պատրիարքի ընտրությունների մասով անորոշությունները դեռ շատ են. «Ամենքս գիտենք, որ ընտրության ճանապարհը բացված է, բայց շատ քիչ կխոսեն ընտրության մասին։ Անորոշությունները շատ են»։

Նրա խոսքով՝ Թուրքիան անմիջականորեն չի խառնվի ընտրություններին, քանի որ նախ դա ապօրինի կլինի, ապա նաեւ հակառակ արդյունքը կտա։ «Այսօրվա իշխանությունների հետ ակնհայտ է, որ Արամ Աթեշյանը շատ ջերմ հարաբերություններ ունի, սակայն թե այդ ջերմ հարաբերությունները մինչեւ ուր կհասնեն եւ ինչ արդյունք կտան, դժվար է ասել»,– հավելեց թերթի խմբագիրը։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին՝ 63 տարեկան հասակում Ստամբուլում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը։

Պատրիարքը երկար տարիներ գամված էր անկողնում եւ չէր կարողանում կատարել պարտականությունները։ Թուրքիայի կառավարության որոշմամբ պատրիարքի պարտականությունները իրականացնում է արք.  Արամ Աթեշյանը։

https://news.am/arm/news/501970.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın