İçeriğe geçmek için "Enter"a basın

Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյան

Ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանը ( ավազանի անունով՝ Մինաս-Վարդան) ծնվել է  1956 թ. Ստամբուլում: Նախնական կրթությունը ստացել է  Եսայան ազգային վարժարանում:
1968-1973թթ. սովորել է Ստամբուլի Անգլիկան վարժարանում:
1973-1975թթ.սովորել է  Շտուտգարտի (Գերմանիա) Ամերիկյան քոլեջի գեղարվեստի եւ պատմության ֆակուլտետում:
1975-1979թթ. ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Թենըսի նահանգի Մեմփիսի պետական համալսարանում`  հետեւելով փիլիսոփայության դասընթացներին` միաժամանակ մասնակցելով Թենըսի նահանգի Էփիսքըփըլ (Անգլիկան) թեմի քահանաների համար հատուկ աստվածաբանության եւ եկեղեցագիտության դասընթացներին:
1977թ. Բերայի Ս. Երրորդություն եկեղեցում, ձեռամբ գերաշնորհ Տ. Շահան եպս. Սվաճյանի, ձեռնադրվել է սարկավագ:
1979 թ. Բերայի Ս. Երրորդություն եկեղեցում, ձեռամբ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք ամենապատիվ  Տ. Շնորհք արքեպ. Գալուստյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա ` վերանվանվելով Մեսրոպ աբեղա:
1979 -1982թթ. սովորել է Երուսաղեի համալսարանում ՝ ուսանելով սուրբգրային հնագիտություն, Սուրբ Գրքի, միաժամանակ դասավանդել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում` անգլերեն եւ Հին Կտակարանի ներածություն:
1982թ.  Երուսաղեմում ստանալով  մագիստրոսի գիտական աստիճան՝ վերադարձել է  Ստամբուլ և  աշխատանքի անցել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանում  որպես քարտուղար:
1983թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Ս. Գիրք եւ ավանդություն» թեմայով եւ  ստացելմասնավոր վարդապետության 4 մասնավոր աստիճանները՝ ձեռամբ ամենապատիվ  Տ. Շնորհք պատրիարք Գալուստյանի: Նույն թվականին նշանակվել է պատրիարքարանի դիվանապետ՝ անդամակցելով նաև  Կրոնական ժողովին եւ պատրիարքարանի խորհրդակցական մարմնին:
1986 թ. պաշտպանել է ծայրագույն վարդապետական թեզ՝ «Նահապետաց Կրոնք Եգիպտոս մուտքէն առաջ» թեմայով և ձեռամբ   ամենապատիվ  Տ. Շնորհք պատրիարք Գալուստյանի ստացել  ծայրագույն վարդապետության աստիճան:
1986 թ. սեպտեմբերի 21-ին, ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է  եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
1988-1989թթ. սովորել է Հռոմի Ս. Թովմա Աքիվինացու անվան համալսարանում:
1990թ. մարտին  նշանակվել է Կ.Պոլսի պատրիարքարանի կրոնական ժողովների ատենապետ:
1990թ. նոյեմբերին նշանակվել է որպես Միջեկեղեցական հարաբերությունների պատրիարքական փոխանորդ:
1991-1997թթ. եղել է Կ.Պոլսի  պատրիարքության Քահանայական լսարանի տեսուչ:
1992թ. Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից շնորհվել է արքության պատիվ:
1996թ. նշանակվել է պատրիարքական աթոռի «Շողակաթ» բանասիրական հանդեսի խմբագրապետ:
1997թ. ամենապատիվ Գարեգին Բ պատրիարք Գազանճեանի կողմից նշանակվել է պատրիարքական ընդհանուր փոխանորդ:
1998թ. նշանակվել է պատրիարքական տեղապահ:
1998թ. հոկտեմբերի 14-ին Պատգամավորական ժողովի կողմից ընտրվել է  Կ.Պոլսի հայոց պատրիարք:
2003թ. Վաշինգտոնի  Սենտ Մերի համալսարանի կողմից արժանանցել  է պատվավոր դոկտորի կոչման:


https://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=4155&pid=85

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın