İçeriğe geçmek için "Enter"a basın

Դիարբեքիրում թուրք-քրդական բախումներից վնասված Սուրբ Կիրակոս եկեղեցին շուտով վերանորոգվելու է

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրում 2015-ին թուրք-քրդական բախումների հետեւանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում շուտով վերանորոգման աշխատանքներ են սկսելու։

Թուրքական Haberler կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնադրամների տարածաշրջանային ղեկավար Մեթին Էվսենը հայտնել է, որ 2015-ի բախումներից հետո վնասված հայկական բողոքական եւ կաթոլիկ եկեղեցիները վերանորոգվում են, իսկ հայկական Սուրբ Կիրակոսի վերանորոգման հետ կապված աշխատանքները մոտենում են ավարտին։

Նա շեշտել է, որ հայ համայնքը չի կարողանում իր միջոցներով վերանորոգել եկեղեցին, ուստի վերանորոգման ֆինանսավորումը հատկացնելու է Շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարությունը։  «Եկեղեցու վերանորոգման աշխատանքների համար արդեն տենդեր է իրականացվել եւ շուտով սկսվելու է վերանորգման աշխատանքները»․-ասել է թուրք պաշտոնյան։

Նշենք, որ 1400 հավատացյալների համար նախատեսված Դիարբեքիրի «Սուրբ Կիրակոս» եկեղեցին կառուցվել է 1376թ.` Անչեփեք թաղամասում, որը տեղի մահմեդականներն անվանում են «գյավուրների թաղամաս», քանի որ այստեղ մինչեւ Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ քրիստոնյաներ են ապրել:

2011 թվականին Սուրբ Կիրակոսը հայ համայնքի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի միջոցներով վերանորոգվել ու բացվել էր որպես գործող եկեղեցի, սակայն 2015–ի դեկտեմբերին Դիրաբեքիրի Սուրի շրջանում սկսված թուրք–քրդական բախումների պատճառով այն կրկին ավերակների է վերածվել։

https://news.am/arm/news/497551.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: