İçeriğe geçmek için "Enter"a basın

Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցում կրկին պատարագ կմատուցվի

Մարտ-ապրիլ ամիսներին՝ վերականգնողական աշխատանքների ավարտից հետո, Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցում կրկին պատարագ կմատուցվի՝ տեղեկացնում է ria.ru-ն: Եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից՝ 2015թ. ապրիլին:

«Աշխատանքի ծավալները ահռելի էին: Միջանցքն ամբողջովին փլված էր, ստիպված էինք այն նորից կառուցել: Մենք օգտագործել ենք պահպանված քարերը, հավաքել ենք դրանք ու նորից շարել: Դա ամենաբարդն էր: Կառույցի մոտ 70%-ը փլատակների էր վերածվել», -ասել է ինժեներ Կարպիս Թամասյանը

Եկեղեցում արդեն տեղադրվել են նոր դռներ ու պատուհաններ, նոր նստարաններ են բերվում: Ամբողջությամբ վերականգնվել է եկեղեցու ճակատային մասը, ավարտին են մոտենում նաև հարդարման աշխատանքները:

Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվում են Հալեպի հայ համայնքի անդամների նվիրատվությունների շնորհիվ: Առնվազն 150 000 հավատացյալ իր ներդրումն է արել եկեղեցու վերականգնման գործում:

Նախքան Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելը, Հալեպում բնակվել է մոտ 250 000 քրիստոնյա, գործել է առնվազն 45 եկեղեցի: Ներկայում դրանց մոտ կեսն ավերված է ու սպասում է վերականգնման իր հերթին:

https://armradio.am/hy/6915

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: