İçeriğe geçmek için "Enter"a basın

Էրդողանը Մակրոնին «քաղաքական սկսնակ» է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնին անվանել է «քաղաքական սկսնակ»՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերջինիս որոշման համար։

«Ես ասում եմ Մակրոնին՝ դու դեռ քաղաքական սկսնակ ես, նախ ուսումնասիրիր քո երկրի պատմությունը»,- ինչպես հաղորդում է Ahval News կայքը՝ Էրդողանն ասել է A-Haber TV կառավարամետ ալիքին տված հարցազրույցում։ 

«Մեր պատմության մեջ ցեղասպանություն չի եղել։ Զգույշ գործածիր «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։ Նախ ծանոթացիր այդ հարցի պատմությանը։ Հայերը մեր երկրում չեն ենթարկվել ցեղասպանության, ներկայում մեր երկրում կա մոտ 100 հազար քաղաքացի և ոչ քաղաքացի հայ»։

Փետրվարի սկզբին՝ Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: 

«Ֆրանսիան այն երկիրն է, որն ուղիղ է նայում պատմության աչքերին»,- Ֆրանսիայի հայ համայնքի 350 ներկայացուցիչների ներկայությամբ ասել է Մակրոնը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան առաջին պետություններից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Մակրոնի հայտարարությանն արձագանքել է պաշտոնական Անկարան։

Կարդացե՛ք՝

Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել

Թուրքիան դատապարտում է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր հռչակելու Մակրոնի որոշումը

Ֆրանսիայի օրացույցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր կսահմանվի․ Մակրոն

https://www.civilnet.am/news/2019/02/18/Էրդողանը-Մակրոնին-«քաղաքական-սկսնակ»-է-անվանել/354916

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın