İçeriğe geçmek için "Enter"a basın

Երևանում տեղի կունենա իրանագետ Սարգիս Մկրտչյանի ««Պանթյուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» գրքի շնորհանդեսը

Փետրվարի 21-ին, ժամը 16:00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում տեղի կունենա իրանագետ Սարգիս Մկրտչյանի «Պանթյուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» գրքի շնորհանդեսը: Այդ մասին հաղորդում է հիմնադրամի պաշտոնական կայքէջ Akunq.net-ը:

Հիշեցնենք, որ Սարգիս Մկրտչյանի «Պանթյուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» հետազոտությունը կատարվել է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում և տպագրվել ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ: Աշխատությունը հրատարակվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի որոշմամբ (պատասխանատու խմբագիր` Վ. Ոսկանյան, խմբագիր` Հ. Ալվրցյան, գրախոսներ` Մ. Անումյան, Ա. Տոնոյան, «Էդիտ Պրինտ» հրատարակչություն, Երևան, 2018 թ., 176 էջ): Ուսումնասիրությունը նվիրված է ժամանակակից Իրանում պանթյուրքական շարժումների պատմությանը, այդ շարժումները ղեկավարող կառույցների գործունեությանն ու գաղափարախոսությանը: Քննվող հարցերը հայ հանրությանն են ներկայացվում առաջին անգամ:

ՄուտքնազատէՍիրովհրավիրումենքբոլորցանկացողներին:

Ամսաթիվ` 2019 թփետրվարի 21ժամը` 16:00: 

ՀասցեՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոնԳյուլբենկյան 38 (HSBC բանկի հարևանությամբ), 5-րդհարկ: 

Akunq.net


http://akunq.net/am/?p=64708

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın