İçeriğe geçmek için "Enter"a basın

Կարո Փայլանը Դիարբեքիրում իր համերաշխությունն է հայտնել հացադուլ հայտարարած քուրդ կին գործչին

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն իր համերաշխությունն է հայտնել քրդական «Ժողովրդավարական հասարակության կոնգրես»–ի կին համանախագահ Լեյլա Գյուվենին։

Կարո Փայլանը Twitter–ի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «91 օր  հացադուլի մեջ գտնվող Լեյլա Գյուվենի համար համերաշխության հերթապահության մեջ ենք»։

Նշենք, որ կալանքի տակ գտնված Լեյլա Գյուվենը Աբդուլլահ Օջալանի դեմ իրականացվող սահմանափակումների  դեմ բանտում հացադուլ էր սկսել։ Օրեր առաջ դատարանը նրա առողջական վիճակը հաշվի առնելով՝ ազատ է արձակել, սակայն նա տանն է շարունակում հացադուլը։ Կին գործիչը պահանջում է վերջ դնել Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպումների արգելքին եւ թույլ տալ նրա հետ շփվել։

https://news.am/arm/news/494889.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: