İçeriğe geçmek için "Enter"a basın

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մտադիր է այցելել Հայաստանի սահմանամերձ գյուղեր

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը դիմել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ Ադրբեջանի սահման այցելելու թույլտվության խնդրանքով:

Հունվարի 22-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ բլոգերը հայտնեց, որ Հայաստան ներկայիս այցելության ժամանակ մտադիր է տեսնել այն, ինչը դեռեւս չի տեսել, լինել Սյունիքում եւ Մեղրիում, այցելել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր:

Ալեքսանդր Լապշինն այս անգամ չի պատրաստվում Ղարաբաղ գնալ: Նա այս որոշումը պատճառաբանեց Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակով պայմանավորված շահարկումների առիթ չտալու ցանկությամբ, որոնք կարող էին ազդել բլոգեր Մեհման Հուսեյնովի ճակատագրի վրա: «Ես շավ ծանոթ եմ Մեհմանի եղբորը՝ Էմինին, որը Շվեյցարիայում է ապրում: Անհրաժեշտ է Ադրբեջանի իշխանություններին ստիպել ազատել Մեհմանին»,- շեշտեց Լապշինը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովը կեղծ մեղադրանքով 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Վերջերս նրան մեղադրել էին հսկիչի վրա հարձակվելու համար: Հուսեյնովը հացադուլ էր հայտարարել, իսկ միջազգային հանրությունը վրդովվել էր բլոգերի վրա բացահայտ ճնշմամբ: Արդյունքում Ադրբեջանի իշխանությունները որոշել են նրա մեղադրանքը հանել: Ակնհայտ է, որ խոսքը երկրորդ մեղադրանքի մասին է:

https://news.am/arm/news/491991.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın