Երեւանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ձմեռ պապերի «Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավը (ֆոտոռեպորտաժ):
Վազքարշավն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի և «Թրայքլաբ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ:
«Վազիր և օգնիր» կարգախոսով վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործության՝ «One Armenia» hասարակական կազմակերպության «Mine-Free Artsakh» ծրագրին, որն աջակցում է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը:
Նշենք, որ վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ ժամը 10:00-ից մինչև 12:30-ն կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակներում, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներում:
İlk yorum yapan siz olun