İçeriğe geçmek için "Enter"a basın

«Վազիր և օգնիր»․ Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ձմեռ պապերի ավանդական վազքարշավը (ֆոտոռեպորտաժ)

Երեւանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ձմեռ պապերի «Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավը (ֆոտոռեպորտաժ):

Վազքարշավն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի և «Թրայքլաբ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ:

«Վազիր և օգնիր» կարգախոսով վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործության՝ «One Armenia» hասարակական կազմակերպության «Mine-Free Artsakh» ծրագրին, որն աջակցում է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը:

Նշենք, որ վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ ժամը 10:00-ից մինչև 12:30-ն կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակներում, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներում: 

https://news.am/arm/news/487692.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın