İçeriğe geçmek için "Enter"a basın

Ամերիկացի դերասանը հիշել է Հայոց ցեղասպանություն մասին՝ Թրամփին Հիտլերի հետ համեմատելիս

Ամերիկացի դերասան և  հեռուստավարող Ջոյ Բեհարը ABC News–ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը նոր Հիտլերի տեղ է ազատում, եւ իր ասածն ապացուցելու համար բերել է Հայոց ցեղասպանության օրինակը, հայտնում է The Daily Caller–ը։

Եթերի ընթացքում քննարկվել է Սաուդյան Արաբիայից լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման հարցը, ինչպես նաև ԱՄՆ–ի դերն այս գործընթացներում։ Հենց այդ պահին էլ Ջոյ Բեհարն ասել է, որ Թրամփն արտոնություններ է տալիս բոլոր բռնապետներին, որոնք խախտում են մարդու իրավունքները։

«Հիտլերի մասին եմ ուզում խոսել: Նա վեց միլիոն հրեա է սպանել, եւ պատճառներից մեկը, որ նրան թույլ է տվել մտածել, որ անպատիժ կմնա, այն էր, որ աշխարհն աչք էր փակել Հայոց ցեղասպանության վրա»,- ասել է նա։

The Daily Caller–ում նշվում է, որ Թուրքիան դեռեւս չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: «Թուրքիան դեռեւս չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը՝ չնայած պատմական փաստերին, որոնք վկայում են, որ 1915-1917 թվականներին Թուրքիայի տարածքում 1.5մլն հայեր սպանվել կամ տարհանվել են իրենց տներից։ Եվ Բեհարը միակը չէ, որ պնդում է, որ շարունակական մերժողականությունը կբերի պատմության կրկնությանը»,- գրված է հոդվածում:


https://news.am/arm/news/476611.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: