İçeriğe geçmek için "Enter"a basın

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջասթին Թրյուդոյին գուլպա է նվիրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք: Միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին նվիրել է գուլպա: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:

«Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն, և ինչո՞վ եմ հայտնի ես, և ինչո՞վ կարող եմ ես մրցակցել մեր սիրելի վարչապետի հետ: Կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով: Եվ Հայաստանում կա մի ընկերություն, որը որոշել է, որ առանձնահատուկ նվեր պետք է անի երկուսիս՝ սրանով գուցե հիմք դնելով մի լավ բարեկամության: Այս գուլպաներից մեկն իմն է, պարոն վարչապետ, մեկը՝ Ձերը: Ես խմում եմ մեր երկրների բարեկամության համար, ես խմում եմ Կանադայի պետականության և ժողովրդի համար, ես խմում եմ Կանադայի վարչապետի կենացը և Կանադայի կառավարության կենացը: Ողջ լինես, սիրելի′ եղբայր»,- ասել է Փաշինյանը:


https://news.am/arm/news/475659.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: