İçeriğe geçmek için "Enter"a basın

Անին 1001 եկեղեցիների քաղաք է ու դա չափազանցություն չէ․ թուրքական թերթի անդրադարձը

Թուրքական ամենաշատ տպաքանակ ունեցող ընդդիմադիր Sozcu պարբերականն անդրադարձել 10-11-րդ դարերում Հայոց մայրաքաղաքա Անիին։

Թուրքական պարբերականըի հրապարակումը եզակի է, քանի որ վերջապես Անին ներկայացվել է որպես հայկական։

Նախաբանում նշվում է, որ Հայոց Բագրատունիների օրոք Անին տարածաշրջանային կարեւոր ուժային ու մշակութային կենտրոն էր։

«Անիիի բարգավաճման գագաթնակետը եղել է 11-րդ դարում։ Այն  նաեւ 1001 եկեղեցիների քաղաք են անվանում ու դա այնքան էլ չափազանցություն չէ, քանի որ արդեն հայտնաբերված են ավելի քան 40 եկեղեցի, վանք ու մատուռ։ Ենթադրվում է, որ Անիում ապրել է մինչեւ 100 հազար բնակչություն։

Անիի գլխավոր եկեղեցին՝ Մայր տաճարը կառուցվել է Հայոց Գագիկ թագավորի օրոք, իսկ ճարտարապետը եղել է Տրդատը։ Հենց Տրդատն էլ վերականգնել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի գմբեթը»,-նշված է հրապարակման մեջ։

Թուրքական պարբերականը նաեւ անդրադարձել է Անիի Տիգրան Հոնենցի, Աբուղամրենցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներին։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Անիում որեւէ ցուցանակի վրա չկա «հայ» կամ «Հայաստան» բառերը։


https://news.am/arm/news/470640.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: