İçeriğe geçmek için "Enter"a basın

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված են Կալիֆոռնիա նահանգի սենատորներ, Սիլիկոնյան հովտում գործունեություն ծավալող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ: Այդ մասին NEWS.am–ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը ողջունել է ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի քաղաքական և բիզնես կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է նշված ուղղություններով կապերի ամրապնդմամբ ու այդ համատեքստում կարևորել նմանատիպ փոխայցերի հաճախակի կազմակերպումը:

Զարեհ Սինանյանը Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացրել այցի շրջանակում նախատեսվող հանդիպումների, միջոցառումների վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացմանը: Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել օժանդակել ՏՏ ոլորտում փոխգործակցության խթանմանն ուղղված հնարավոր նախաձեռնություններին:


https://news.am/arm/news/470515.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: