İçeriğe geçmek için "Enter"a basın

«Մտահոգություն չունենք». Մայր Աթոռի դիվանապետը՝ ԱԱԾ-ի հնարավոր ստուգումների մասին

Եթե Ազգային անվտանգության ծառայությունը որոշում կայացնի ստուգումներ իրականացնել եկեղեցում, մենք որեւէ խոչընդոտ, արգելք չենք տեսնում: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Սակայն, ես կարծում եմ՝ ցանկացած գործողությունը պետք է հիմնավորված լինի եւ ունենա իր հիմքերը: Մենք որեւէ մտահոգություն, մտավախություն չունենք»,- ասաց Մայր Աթոռի դիվանապետը:

Նշենք, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն առաջարկում են իրավապահ մարմիններին ստուգումներ իրականացնել եկեղեցում:


https://news.am/arm/news/460972.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: