Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները, ինչպես նաև զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը այցելեցին ապագա Թումոյի տարածք և կենտրոնի հիմնադրման մասին պայմանագիր ստորագրեցին Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրիի և կրթության նախարար Մերսեդես Միգելի հետ։
«Մեր քաղաքում Թումո կենտրոնի բացումը հնարավորություն է տալու պատանիներին ստանալ լավագույն կրթությունը, որպեսզի նրանք կարողանան կառուցել իրենց ապագան, որը սկսվում է այսօր: Թումոյի շնորհիվ նոր սերունդները կարողանում են սովորել, ստեղծագործել և երազել ավելին», – ընդգծեց Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրին:
Բուենոս Այրեսի կենտրոնը Հարավային Ամերիկայում Թումոյի նորարար կրթության տարածման առաջին քայլն է. հիմնանպատակն ամբողջ մայրցամաքում ընդլայնումն է
«Ամեն օր չէ, որ Թումոյի հիմնաքար ենք դնում նոր մայրցամաքում կամ մոլորակի մյուս կիսագնդում: Թումո Բուենոս Այրեսը հպարտանալու առիթ է, և ես ուրախ եմ, որ մենք այս ամենն անում ենք հուսալի գործընկերոջ` Բուենոս Այրեսի ղեկավարության և մեր հիմնադիրներ Սեմ ու Սիլվա Սիմոնյանների հետ` իմանալով, որ սա սպասվող մի շարք Թումո կենտրոններից առաջինն է այս քաղաքում, Արգենտինայում և ամբողջ Հարավային Ամերիկայում», – նշեց Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:
https://www.facebook.com/photo?fbid=872567428385511&set=pcb.872573325051588
İlk yorum yapan siz olun