İçeriğe geçmek için "Enter"a basın

Ստամբուլում կայացել է Միրզոյան-Ֆիդան հանդիպումը. հայտնի է ինչ են քննարկել 

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

ՀՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում նույն միջոցառման շրջանակում կայացել է նաև ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի հանդիպումը:

https://news.am/arm/news/848008.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın