İçeriğe geçmek için "Enter"a basın

Ադրբեջանը գնել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնական գազի բաժնետոմսերի 1/4-ը

Ադրբեջանի առաջին մասնավոր էներգետիկ ընկերությունը՝ «GL Group»-ը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թրակիայի ավազանում ձեռք  է բերել կանադական «Gazelle Energy Limited»-ի բաժնետոմսերի 25%-ը, որը հանդիսանում է F17-b4 լիցենզիայի 100% սեփականատերը և օպերատորը։ Այդ  հատվածը ներառում է զարգացման զգալի ներուժով գազի հեռանկարային շահագործման և զարգացման տարածք։

«GL Group»-ի գործադիր տնօրեն և խորհրդատվական խորհրդի նախագահ Ասիֆ Զեյնալովը նշել է. «Այս առաջին միջազգային ձեռքբերումը ոչ միայն ռազմավարական է, այլև ամրապնդում է GL Group-ը որպես ոլորտում տարածաշրջանային խաղացող՝ ամրապնդելով մեր դիրքերը և աջակցելով մեր ապագա աճին ողջ տարածաշրջանում»:

https://www.ermenihaber.am/am/news/2024/10/18/Թուրքիա-Ադրբեջան/288076

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın