Այն եզակի Թումո տուփը, որը կցված է երևանյան գլխամասին և ծառայում է յուրահատուկ մի նախագծի. Թումոն Արցախի պատանիների համար (T4AT) նախաձեռնության գրասենյակն է Հալաբյան 16 հասցեում։
T4AT-ն բազմամյա նախաձեռնություն է, որը մեկնարկել է 2023-ի աշնանը և նպատակ ունի արցախցի պատանիներին և նրանց ընտանիքներին ապահովելու այն աջակցությամբ, որն անհրաժեշտ է նոր միջավայրում զարգանալու համար։
Վերջին վեց ամիսների ընթացքում իրականացվել է ավելի քան 5000 պատանիների կարիքների համապարփակ գնահատում՝ կենտրոնանալով կրթության, առողջապահության, իրավական աջակցության և կարիերայի ուղղորդման վրա: Արդյունքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ շահառուների մասնակցությամբ:
Բացի այդ, նախաձեռնությունը համագործակցություն է հաստատել պետական կառույցների, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ:
Նախաձեռնության շրջանակում աջակցություն ստանալու, ինչպես նաև նվիրատվություն կատարելու մանրամասների հղումը մեկնաբանություններում:
https://www.facebook.com/photo/?fbid=817642043878050&set=a.414050547570537
İlk yorum yapan siz olun