İçeriğe geçmek için "Enter"a basın

Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն օրերս արժեքավոր ընծաներ է ստացել: Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր ընտանիքի ժառանգներն են փոխանցել տարիներով շահած-փայփայած լուսանկարներն ու օրագիրը, որ Սողոմոնի կյանքի մասին հետաքրքրական դրվագներ է պատմում:
«Թեեւ օրագիրն ամբողջությամբ չենք ուսումնասիրել, բայց որքանով հասցրել ենք աչքի անցկացնել, հետաքրքիր դրվագներ, այնուամենայնիվ, կան: Իհարկե, կլինեն նաեւ անձնական այնպիսի տեղեկություներ, որ հանրային հրապարակման ենթակա չեն լինի»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը, որ կապ է հաստատել Թեհլիրյանի հարազատների հետ ու հենց նրա՝ Գոհարի շնորհիվ են արժեքավոր նմուշները հասել Հայաստան:
Թեհլիրյանի՝ մոտ մեկ տասնյակի հասնող նոր լուսանկարներ են հանգրվանել թանգարան-ինստիտուտում, որոնցից ամենաուշագրավը 1907-ին արվածն է: Այդտեղ Սողոմոնը 12-13 տարեկան է:
«Առավել արժեքավոր է այն լուսանկարը, որտեղ կա նաեւ Արմենուհին՝ Թեհլիրյանի ընտանիքի անդամը, որին Սողոմոնն ազատել է մուսուլմանական գերությունից՝ մեկ ոսկու դիմաց: Թեհլիրյանի կենսագրության կարեոր դրվագներից մեկն էլ այն է (որն, ի դեպ, ավելի քիչ է լուսաբանված եւ ներկայացված հասարակությանը), որ հայ վրիժառուն գերությունից ազատել է հայ երեխաներին կամ զբաղվել որբացածների ճակատագրով: Արմենուհու մասին պատմությունը հենց դրա վկայությունն է: Իր մեկ այլ հուշատետրում Թեհլիրյանը գրում է, որ այդ՝ որբափրկչական գործունեության շնորհիվ կարողացել է ազատել մոտ 200 երեխայի: Նա Սեբաստացի Մուրադի ընկերն էր, եւ գիտենք, որ հենց Մուրադն էր մուսուլմանների համոզել՝ մեկ ոսկի տալ, դիմացը մեկ որբացած երեխա ստանալ»,- նշում է «Ազգ»-ի զրուցակիցը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.