İçeriğe geçmek için "Enter"a basın

Լույս տեսավ «Էկումենիկ նամակներ Մանուիլ Կոմնենոս կայսերը» հատորը

2023 թվականի վերջին Իտալիայի «Ստուդիո դոմենիկանո» (Studio Domenicano) հրատարակչության «Տաղանդներ» (Talenti) մատենաշարով լույս տեսավ «Էկումենիկ նամակներ Մանուիլ Կոմնենոս կայսերը» հատորը (ներածությունը, գրաբարից իտալերեն թարգմանությունը եւ ծանոթագրությունները՝ Ռիկարդո Պանեի, քննադատական տեքստը՝ Ազատ Բոզոյանի):

Չորս դավանաբանական նամակները, որոնք Ներսես Շնորհալին ուղարկել է Բյուզանդիայի կայսր Մանուիլ Կոմնենոսին, հայ քրիստոսաբանության լավագույն արտահայտությունն են։ Դրանք վկայում են միջեկեղեցական երկխոսության վերաբերյալ իր էկումենիկ տեսլականի և դեռ դարեր առաջ 20-րդ դարի քրիստոնեական միասնության շարժման կանխատեսության մասին։

Որոշ առումներով Հայոց Հայրապետի ակնկալումները մնում են որպես մարգարեություն, որը դեռ իրագործմանն է սպասում։

Ս․ Ներսես Շնորհալու նամակների հրատարակությունը իտալերեն թարգմանությամբ, որ առայսօր առաջինն է՝ քննադատական տեքստով և ծանոթագրություններով ժամանակից օտար լեզվով թարգմանված, ընթերցողին օգնում է կողմնորոշվել հայ քրիստոսաբանության բարդ հարցերի եւ քաղկեդոնականների ու ոչ քաղկեդոնականների աստվածաբանական բանավեճի շուրջ:

https://www.edizionistudiodomenicano.it/…/lettere…/…

Աղբիւր։ Pontifical Legation Western Europe https://www.facebook.com/pontificallegation.westerneurope.9  

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın