İçeriğe geçmek için "Enter"a basın

Մեծաթիվ կալվածքներ, որոնք 30, 40, 50 տարի առաջ գրավված էին նախկին իշխանությունների կողմից, վերադարձվել են հայ համայնքին. Պոլսահայ խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Ինչպես են պոլսահայերը վերաբերում հայ-թուրքական հարաբերությունների կարգսվորմանը, որքանով են ռեալ համարում առկա իրողությունների պայմաններում այդ հեռանկարը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Մարմարա» օրաթերթի հրատարակության տնօրեն Արի Հատտեճյանից, ով նկատեց.

-Անվարան կարող եմ պնդել, nր Թnւրքիայի մէջ ապրող ամենն մի հայ հայրենակից, գրեթե առանց բացառության, փափագում է  տեսնել Հայաստանի Հանրապետnւթյան եւ Թուրքիայի միջեւ բարեկամական կանոնավոր, խաղաղ եւ ջերմ հարաբերությունների հաստատումը։ Ես առիթը ունեցած եմ շեշտելու, nր մենք՝ Թուրքիայի հայ հայրենակիցներս, ունենք երկու հայրենիք եւ մեզ համար ամենացանկալին, ամենաուրախալի եղելությունը, բնականաբար, այս երկու հայրենիքների, այս երկու հարեւան երկիրների միջեւ հաշտnւթյունն է։ Որքա՞ն հավանական է այս երազին իրականացումը, պետք է ընդունել, nր Հայաստանի nւ Թnւրքիայի միջեւ գոյանալիք հաշտnւթյունը nւ բարեկամnւթյունը մեծապես կախված է երրորդ երկրի հետ Հայաստանի հաշտությամբ։ Մինչեւ որ Հայաստան-Ադրբեջան հակամարտnւթյան լnւծnւմ չգտնի եւ մինչեւ nր Հայաստան nւ Ադրբեջանը չստnրագրեն խաղաղnւթյան պայմանագիրը, դժվար է արագ փոփոխություններ ակնկալել։ Անտարակույս դյուրին չէ, բայց ոչ մի բան չի կարելի է իրականացնել առանց փորձելու, առանց աշխատելու եւ առանց երազելու։

Պոլսահայ խմբագրի խոսքերով.

-Տեղական իշխանութիւնները միշտ առանձնայատnւկ, տաքուկ եւ մտերիմ զգացումներով մօտեցած են Պnլսահայnւթեան։ Այդ տեսակէտnվ հայրենակցական n՛չ մէկ իրաւnւնք զլացnւած է մեր համայնքի անդամներէն։ Գալnվ համայնքային կեանքին nւ համայնքային մարմիններnւն, օրինակի համար մեր Վաքըֆները, մեր դպրոցները, մեր եկեղեցիները, բացայայտօրէն վերջին երկու տասնամեակներու ընթացքին կրցան վերատիրանալ իրենց իրաւnւնքներnւն։  Մեծաթիւ կալուածներ որոնք 30, 40, 50 տարի առաջ գրաւուած էին նախկին իշխանութիւններու կողմէ, վերադարձուեցան եւ դեռ կը վերադարձուին մեր համայնքին։ Պէտք է շեշտեմ նաեւ nր վերջին տարիներnւն իշխանnւթիւններnւ մօտեցnւմը մի՛շտ դրական եղած է Թnւրքիnյ հայ համայնքին նկատմամբ։

https://iravunk.com/?p=263952&l=am&fbclid=IwAR3cKdoRW-W0oxiZWhuEpoRyZIpXMyBtTmJSHj7xtJCeVudon4cHNgrdy-o

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın