İçeriğe geçmek için "Enter"a basın

Հելեն Դադայանի դին 20 օր է՝ Գորիսում է. այսօր նա կդառնար 21 տարեկան 

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով  զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը արդեն 20 օր է, ինչ շարունակում է մնալ Գորիսում: NEWS.am-ի հետ զրույցում Հելեն Դադայանի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը հայտնեց, որ Արցախի նոր իշխանություններին դեռ չի հաջողվել խաղաղապահ զորակազմի նոր հրամանատրաի հետ դին տեղափոխելու մասին պայմանավորվածություն ձեռք բերել, Ադրբեջանն էլ հրաժարվում տեղափոխումը թույլատրել:

«Դիմել ենք միջազգային դատարան, որ պարտավորեցնի Ադրբեջանին եւ Հայաստանին՝ համաձայնության գալ եւ աճյունի տեղափոխումը կազմակերպեն, Կարմիր Խաչը անգործության է մատնված, ոչ մի արդյունք չկա: Այսօր Հելենի 21-ամյակն է, հենց դիահերձարանում ենք ծաղիկ դրել»,-ասաց նա:

Միշա Սաֆարյանը նշեց, որ ծնողները չեն ցանկանում Հայաստանում հուղարկավորել,որովհետեւ մտածում են, որ հետագայում արտաշիրիմում են անելու, որ հայրենի Ճարտար տեղափոխեն աղջկա դին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

https://news.am/arm/news/778570.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın