Լոնդոնում Ղպտի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Անգելոսը Մեծ Բրիտանիայի ՀԱԵ թեմի առաջնորդի հետ քննարկել է հումանիտար ճգնաժամն Արցախում։ Այս մասին հոգեւորականը հայտնել է Х-ի (Twitter) իր միկրոբլոգում։
«Դիմել եմ իմ թանկագին եղբայր Հովակիմին՝ Մեծ Բրիտանիայում մեր եղբայրական Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին, որպեսզի քննարկենք շարունակվող հումանիտար ճգնաժամն Արցախում եւ դիտարկենք շրջափակումը հանելու համատեղ ջանքերը, որն ամեն օր մարդկանց կյանքեր է խլում»,- նշել է արքեպիսկոպոսը։
İlk yorum yapan siz olun