Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակում այսօր՝ օգոստոսի 13-ին տեղի է ունեցել ավանդական դարձած Միսս համահայկական գեղեցկության և նորաձևության մրցույթը։
Գեղեցկուհիներին ընտրող ժյուրիի անդամները Համաշխարհային խաղերի գործկոմի ներկայացուցիիչներ են և պոլսահայ երգչոուհի Սիբիլը ու Միս Հայաստան 2021 Միրնա Բզդիկյանը։ Ժյուրիի նախագահը Եգիպտոսը ներկայացնող Պերճ Հալաճեանն է։
Միսս համահայկականին մասնակցում են տարբեր երկրների պատվիրակությունների կազմում սպորտային խաղերին մասնակցած աղջիկները։ Մասնակիցների թիվը 20-ն։
Լիբանանահայ Մերի Նաջարյանը, որը Համահայկական խաղերում սեղաննի թենիս է խաղացել, այսօր մասնակցում է Միսս Համահայկականին ներկայացնելու Լիբանանը։ «Համահայկական խաղերրը ինձ ներքին հպարտություն ն տալիս, քանի որ ես հայության մի մաս եմ։ Քանի որ ես Սփյուռքի մեջ եմ ապրում, կուզեմ դրսի երկրներին ցույց տալ, որ մենք հայ ենք ու մենք գոյություն ունենք», -ասաց Մերին։ Նա ընդգծեց, որ հպարտ է՝ հայ է, ու Լիբանանում դրան նպաստող պայմանները շատ են՝ դպրոց, եկեղեցի, վարժարան։
Գետակ Սարգսյանը Սիրիայից է, բասկետբոլի խմբից, երկու անգամ է Համահայկական խաղերին մասնակցել՝ 2015-ին և այս տարիի։ Միսս համահայկականին մասնակցում է երկու պատճառով՝ «Սիրիայի անունը հայրենիքում ներկայացնելու և հայի գեղեցկությունը ցույց տալու համար»։
Յուլյա Աղջոյանը Ռուսաստանից է, Դոնի Ռոստովից։ Գեղեցկուհուն Համահայկական խաղերը առաջին հերթին հնարավորություն են տվել նոր ծանոթություններ ու ընկերներ ձեռք բերել։ «Շփվեցինք տարբեր երկրների հայերի հետ։ Մենք բոլորս հայ ենք, բայց տարբեր երկրներում ենք ապրում։ Մեզ հայ պահոմ ու միացնում է մեր հայկական լեզուն, մշակույթ։ Ես հպարտ եմ, որ ունեմ նման հնարավորություն, որ կարողացա մասնակցել։ Առաջին անգամ եմ Համահայկական խաղերում, բայց հույս ունեմ՝ վերջին անգամ չեմ», -մեզ հետ զրույցում ասաց Աղջոյանը։
Իտալիայից եկած Սոֆիա Սանդո Պադրեի համար Հայաստանն առաջին հերթին իր մայրիկի աչքերն են, ցայտաղբյուրների ջուրը և հայկական ծիրանի համը։ «Ավելի շատ այս փոքր բաներն են, որ ես իմ սրտում միշտ պահում եմ Հայաստանից, նաև՝ հյուրընկալությունը, ջերմությունը», -ասում է նա։ սոֆիայի մայրը հայուհի է, հայրը՝ իտալացի։ Նա գերազանց խոսում է հայերեն։
Համահայկական խաղերում Սոֆիան մասնակցում է արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ 2019-ին Արցախում էր։ Առաջին անգամ Իտալիայի բասկետբոլի խմբում է մասնակցել, այս անգամ՝ սեղանի թենիսում է գերազանց ցուցանիշներ գրանցել։
«Համահայկական խաղերում իմ ամենասիրած մասն այն է, որ մարդիկ միմյանց վերաբերում են ոչ թե մրցակիցներ, այլ իրար աջակիցներ, իրար երկրպագուներ», – նշում է Սոֆիան։
Աննա Ասլանյանը Սիրիայից է, Բևերլի Հիլզ բասկետբոլի խումբն է ներկայացնում։ Առաջին անգամ է մասնակցում Համահայկական ամառային խաղերին։ «Ես երախտապարտ եմ այս հնարավորության համար, իսկապես, ու շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ», -ասում է Աննան։
Միսս Համահայկական մրցույթի արդյունքներով Աննան գրավել է առաջին տեղը, 2-րդ տեղում էր դարձյալ Սիրիայից Գետակ Սարգսյանը, իսկ 3-րդում՝ Դոնի Նախիջևան խմբից Յուլյա Աղջոյանը։
https://panarmeniangames.am/arm/հայի-գեղեցկությունը-ցույց-տալու-համ/
İlk yorum yapan siz olun