İçeriğe geçmek için "Enter"a basın

Հռոմի պապը կենթարկվի վիրահատության որովայնի ճողվածքի պատճառով 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է, նա Հռոմի Ագոստինո Ջեմելիի համալսարանական կլինիկայում է, որտեղ հունիսի 7-ին որովայնի խոռոչի վիրահատության է ենթարկվելու։ Այս մասին տեղեկացրել է Vatican News-ը՝ հղում կատարելով նրա մամուլի ծառայությանը։

«Հռոմի պապին լապարատոմիա կանեն եւ կվիրահատեն որովայնի պատն ընդհանուր անզգայացմամբ»,- նշվել է հաղորդագրությունում։

Բժիշկները մի քանի օր առաջ են որոշել վիրահատել նրան հետվիրահատական ճողվածքի պատճառով, որը հովվապետի մոտ «կրկնվող, ցավոտ եւ ուժեղացող» ախտանշաններ է առաջացնում։ Վիրահատությունից հետո Հռոմի պապը կմնա հիվանդանոցում մի քանի օր, որպեսզի «ապահովվի նորմալ հետվիրահատական ընթացք եւ լիակատար ֆունկցիոնալ վերականգնում»։ 

https://news.am/arm/news/764167.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın