Մեր նահատակ եղբայր Շիրակ Գասպարյանի ծնողներն իրենց որդու և արցախյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակն հավերժացվող եկեղեցի՝ Աչաջուրի սրտում։ Այս մասին տեղեկանում ենք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից։
Այսօր՝ Խաչի երևման տոնին, օծվեց եկեղեցու գմբեթի խաչը և զանգը։
Եկեղեցու զանգը նվիրաբերել է 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Սայադյանը, ով՝ իր ընկերների հետ միասին, 2 տարի առաջ, լսելով եկեղեցու կառուցման մասին լուրը, միանգամից հանձն էր առել՝ նվիրաբերել գմբեթի խաչը։
Զանգը 1 տարի առաջ նվիրաբերել է Շիրակ Գասպարյանի բարեկամուհին, ով երկար տարիներ չէր կարողանում զավակ ունենալ։ Եվ, ո՜վ հրաշք․ զանգը նվիրելուց հետո նա զավակ ունեցավ։
Այս եկեղեցին կենսական նշանակություն ունի Աչաջուր համայնքի համար, քանի որ գյուղի ներսում գործող եկեղեցի չկա։ Մեր նահատակների անունով կառուցված եկեղեցում բազում հայորդիներ կմկրտվեն, կարժանանան պսակի խորհրդին։
İlk yorum yapan siz olun