Արցախցի նշանավոր երգիչ Անդրեն՝ Անդրեյ Հովնանյանը, օրերս ամուսնացել է ԱՄՆ-ում: Նրա ընտրյալը երգչուհի Անի Օհանյանն է: Զույգը ծանոթացել է հեռուստատեսային նախագծերից մեկում, որտեղ Անդրեն ժյուրիի կազմում էր, իսկ Անին մասնակցում էր մրցույթին։ Աղջիկը նոր է սկսում իր երգչուհու կարիերան, նա ծնվել է Արմավիր քաղաքում, բայց մեծացել է Սանկտ Պետերբուրգում։ Անդրեն բավականին մեծ է իր կնոջից, շուտով նա կդառնա 44 տարեկան, իսկ կինը 21 տարեկան է: Զույգը պսակադրվել է ԱՄՆ-ի հայկական եկեղեցիներից մեկում: Իրենց ամուսնության մասին Անդրեն հայտնել է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով տեսանյութ:
İlk yorum yapan siz olun