İçeriğe geçmek için "Enter"a basın

Ընդունելի չէ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի կնքումը՝ ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի. Արամ Ա-ի ուղերձը 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Ցեղասպանության 108-ամյակի առթիվ հնչեցված պատգամում համազգային համախմբման կոչ արեց:

«Անորոշ է Հայաստանի ու Արցախի առջեւ բացված հորիզոնը: Ապրիլի 24-ը այսօր, առավել, քան երբեք ազգային միասնության, ամրապնդման մարտահրավեր է: Ադրբեջանը կշարունակի իր սուրը ազատորեն ճոճել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ: Արցախը տակավին շրջափակված է ու հայաթափման վտանգի առջեւ: Բարոյական աջակցությունից զատ, որեւէ պետություն չուզեց միջամտել՝ վերջ տալու այս ցեղասպանությանը: Վտանգված են Հայաստանի սահմանները եւ նույնիսկ գերիշխանաությունը: Ադրբեջանի հողային ինքնիշխանության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլ նաեւ հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում: Արցախի անվտանգությունը ապահովելու կոչված Հայաստանի ռազմավարական գործընկերը կմնա սոսկ դիտողի կրավորական վիճակի մեջ: Հայստանը առանձին է եւ Արցախը փաստորեն լքված է, սակայն փառք ու պատիվ Արցախի ժողովրդին, որ իր իրավունքները պաշտպանելու համար կմնա ամուր»,- ասաց նա:

 Նրա խոսքով՝ Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հետզհետե իրարից հեռանում է, փոխադարձ մեղադրանքներ կան, սակայն Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկի առջեւ:

«Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի դռները բացելով կարող է վտանգվել նրա ամբողջականությունը, անվտանգությունն ու անկախությունը եւ Արցախը կարող է անհետանալ, հետեւաբար, ընդունելի չէ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի կնքումը՝ ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի, ընդունելի չէ Թուրքիայի հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների հաստատում՝ ի հեճուկս մեր պատմական իրավունքների»,- ասաց նա:

Կաթողիկոսի խոսքով՝ Հայաստանին, Արցախին եւ ազգին սպառնացող վտանգներին միայն մեկ ուժ կարող է դիմակայել՝ համազգային միավորում:

https://news.am/arm/news/756360.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın