Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը որ երբեւիցէ չի հարում որեւէ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը եւ տեսլականը այս ամեն ինչի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է դիզայներ Արամ Նիկոլյանը՝ մեկնաբանելով նախօրեին իր քայլը, երբ Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշն էր այրել:
«Իմ ցանկությունը եղել է բացառապես անել այն, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում չծածանվի Ադրբեջանի դրոշը եւ ամենակարեւոր բանը, որ երբեք չմտածեն, որ հայերը սովորում են, կամ փորձում են հարմարվել ինչ-որ սիտուացիաների: Ես ցավում եմ այն կարծիքների համար, ովքեր որ մտածում են, որ կարող է իմ արարքը կարող է վատ կերպով անդրադառնա սահմանում կանգնած մեր տղաներին: Ես աղոթում եմ այդ տղաների ու այն մարդկանց համար, ովքեր պահում են այդ սահմանը՝ լինելով ՀՀ քաղաքացի: Ես վստահ եմ, որ եթե կան նման մարդիկ, ովքեր կարծում են, որ պիտի չանեի որովհետեւ, թող կարծեն իրենց տանը, փակցնեն Ադրբեջանի դրոշն ու փարատվեն դրանով»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարեցին իրեն:
Հիշեցնենք, որ Արամ Նիկոլյանը առաջնության բացման արարողության ժամանակ անակնկալ կերպով դեպի բեմ է վազել եւ այդ երկրի դրոշը խորդրանշական կերպով ներկայացնող աղջկա ձեռքից վերցնելով՝ այրել բեմում:
Արամ Նիկոլյանն ազատ է արձակվել
Ադրբեջանի դրոշը վառած դիզայներ Արամ Նիկոլյանը բերման է ենթարկվել
İlk yorum yapan siz olun