Լիբանանահայ երգչուհի Լիզա Սվաճյանի ընկերները հայտնել են նրա մահվան լուրը: Երգչուհին մահացել է 40 տարեկանում՝ Լիբանանում: Մահվան պատճառը չի նշվում, սակայն մահվան լուրը անակնկալի է բերել նրա երկրպագուներին: Նրանք սիրելի երգչուհու մասին գրառումներ են արել՝ նշելով, որ անհավատալի է, որ կյանքով լեցուն երգչուհին այլեւս իրենց հետ չէ:
Լիզա Սվաճյանը երգել սկսել է փոքր տարիքից, տեսահոլովակներ է նկարահանել նաեւ Հայաստանում, ուր երկու տարի առաջ ընտանիքով տեղափոխվել էր բնակվելու:
Երգչուհու մասին մանրամասն՝ Հայաստանի կառավարության՝ 2021-ին պատրաստած տեսանյութում.
İlk yorum yapan siz olun