İçeriğe geçmek için "Enter"a basın

Սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ. Հայաստանը 30 տոննա օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիա 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

Գործընթացին հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և կառույցի ղեկավար կազմը:

Բեռի տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

https://news.am/arm/news/743856.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın