İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայկական ALEX բրենդն ընդլայնվում է դեպի միջազգային շուկա (ֆոտո) 

Նորաձևության ոլորտում հայաստանյան խոշորագույն բրենդներից մեկը՝ ALEX-ը, ընդլայնում է իր խանութ-սրահների աշխարհագրությունը՝ միջազգային հանրությանն ավելի հասանելի դարձնելով իր ապրանքանիշի հագուստներն ու աքսեսուարները տղամարդկանց, կանանց և երեխաների համար: 2022 թվականի դեկտեմբերին բացվելու է ALEX-ի խանութ-սրահը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, «Աֆիմոլ» առևտրի կենտրոնում, որտեղ ներկայացված են լինելու հայկական բրենդի հագուստները:

«Միջազգային շուկայում սեփական խանութ-սրահով ներկայանալը հերթական քայլն էր, որն ապացուցում է, որ հայկական ապրանքանիշն արտասահմանում ունի պահանջարկ և կարող է ապահովել բարձր ստանդարտներին համապատասխան արտադրանք: Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք շատ կարճ ժամանակում արժանանալ հայկական և արտասահմանյան շուկաների վստահությանը և հիմա մեր դռներն ենք բացում հաճախորդների ավելի լայն շրջանակների առջև», – նշում են ALEX-ի կոմերցիոն բաժնից։

ALEX-ը նորաձևության ոլորտում հայկական առաջատար բրենդն է, որը ոճավորում, արտադրում և իր հաճախորդին է տրամադրում բոլոր սեզոնների համար նախատեսված հագուստ և աքսեսուարներ աշխարհով մեկ։ 2018 թվականի փետրվարին հիմնադրման օրվանից ի վեր 4 տարվա ընթացքում սրընթաց աճի շնորհիվ կազմակերպությանը հաջողվել է դառնալ հայկական ամենաճանաչված և ամենապահանջված բրենդը, իսկ այժմ նաև միջազգային շուկայում ավելի պատշաճ ներկայացվածությանն ուղղված քայլեր ձեռնարկել:

https://news.am/arm/news/729020.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın