Հայ-թուրքական բանակցություններում Ռուսաստանը նույնպես ունի իր շահը, որը շատ կոնկրետ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Երբ որ Ռուսաստանի հարաբերությունները Արեւմուտքի հետ այսպիսի լարված իրավիճակում են շատ կարեւոր է Ռուսաստանի համար ունենալ Թուրքիայի հետ ցամաքային կա, որովհետեւ Թուրքիան եւ Սերբիան միակ երկրներ են, որոնց օդային տարածքը չի փակվել Ռուսաստանի համար, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չեն մտցրել եւ այլն:Վրաստանի հետ այդ ճանապարհը փակ էր, մնում է միայն Հայաստանի միջոցով կապ ունենալը: Վերջերս ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասաց, որ ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում է, որ խափանի այդ կապը Թուրքիայի հետ: Հետեւաբար Ռուսաստանը շատ կոնկրետ խնդիր ունի այս փուլում: Երկրորդ` ռուս-թուրքական հարաբերությունների այս փուլը ենթադրում է 2 երկրների միջեւ որոշակի համագործակցություն եւ այդ համագործակցության շրջանակում Ռուսաստանում դիտարկում են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասաց նա:
Անդրադառնալով Էրդողան-Պուտին հեռախոսազրույցին, թուքագետն ասաց, որ չի կարծում, որ երկրները քննարկել են հայ-թուրքական բանակցությունների ներկա փուլը, այն որոշումները, որ ընդունվել են, քանի որ դրանք փոքր հարաբերություններ են, հիմնական հարցը ցորենի դուրսբերումն է Ուկրաինայից, եւ Սիրիայի խնդիրը:
Մանրամասները` տեսանյութում:
İlk yorum yapan siz olun