Թուրքիան բանակցություններով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ Հայաստանը համաձայնվի ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, որ Արցախը լինելու է Ադրբեջանի տարածքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Այս երկկողմ համաձայնությունները, որ ձեռք են բերվել, ես գնահատում եմ որպես նոր փուլի սկիզբ, այդ փուլը ես կարծում եմ` պետք է անվանելփոքր քայլերի փուլ: Երկրորդ փուլին անցում կատարելու նախաձեռնությունը գալիս է Թուրքիայից: Թուրքիան երկու նպատակ ունի: Առաջինը` փոքր քայլերի առաջարկով, ես համոզված եմ, որ առաջարկը եղել է Թուրքիայի կողմից, Թուրքիայի համար կարեւոր է, որ Հայաստանը մնա բանակցային գործընթացում, որ ցույց տրվի, որ կա դինամիկա բանակցային գործընթացում: Երկրորդը` Թուրքիան Հայաստանի հետ բանակցությունների մեջ մտնելով լուծում է ոչ թե սահմանը բացելու, կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու խնդիրը, դա երկրորդական է Թուրքիայի համար, առաջնայինը այն է, որ կկարողանա ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ Հայաստանը համաձայնվի ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, որ Արցախը լինելու է Ադրբեջանի տարածքում: Ես կարծում եմ` ներկա փուլում Թուրքիան լուծում է այդ խնդիրը եւ ես կարծում եմ, որ նրանք կփորձեն հնարավորինս երկարաձգել բանակցային գործընթացը եւ դա համընկնի հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ, որ ահմընթաց ճնշում գործադրեն Հայաստանի վրա»,-ասաց նա:
Թուրքագետի կարծիքով` Թուրքիայի կողմից կան որոշակի աշխարհաքաղաքական հաշվարկներ, մասնավորապես` Թուրքիայի համար կարեւոր է, որ ԱՄՆ-ին ցույց տա, որ Հայաստաբի հետ փորձում է հարաբերությունները կարգավորել:
«Նաեւ Թուրքիան լուծում է տարածաշրջանային խնդիրներ` կապված իր աշխարհաքաղաքական դիրքի հետ մեր տարածաշրջանում: Բանակցային գործընթացը նրա համար կարեւոր է այն առումով, որ ներգրավի Հայաստանին բանակցային գործընթացում եւ այսպիսով կամաց-կամաց սկսի թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը ե΄ւ տարածաշրջանում, ե΄ւ Հայաստանում: Իհարկե, Թուրքիան կուզենա ունենալ բաց սահման Հայաստանի հետ, սակայն նա դրա համար կուզենա գին»,-ընդգծեց թուրքագետը:
İlk yorum yapan siz olun