İçeriğe geçmek için "Enter"a basın

Երուսաղեմի հայ պատրիարքը Բայդենի հետ հանդիպմանը խոսել է հայկական ժառանգության, քրիստոնյա համայնքի դժվարությունների մասին 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ներկայացրել է հայկական ժառանգությունը ու ներկայությունը, քրիստոնեական համայնքի ունեցած դժվարությունների եւ կոնֆլիկտների մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

«Ջո Բայդենը մեզ մոտ մնացել է մոտ 40 րոպե, եւ հանդիպումն անցել է շատ լավ մթնոլորտում։ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Ապա ներկայացրել է Սուրբ ծննդյան տաճարում մեր ունեցած եկեղեցու իրավունքները եւ առհասարակ՝ Սուրբ եկեղեցում ունեցած հայ եկեղեցու իրավունքները։ Պատրիարքը նաեւ խոսել է մեր պատմության, հայկական ժառանգության, ներկայության եւ քրիստոնեական համայնքի ունեցած դժվարությունների ու կոնֆլիկտների մասին։ Նախագահը ցանկություն էր հայտնել հանդիպել բոլոր հոգեւոր հայրերի հետ լսելու համար նրանց մտահոգությունները եւ խնդրանքները»,- նշեց նա։

Կորյուն վարդապետ Բաղդասարյանի խոսքով՝ պատրիարքը նախագահին նվիրել է հախճապակուց պատրաստված ափսե եւ նուռ, քանի որ հախճապակին հայկական արվեստի մասերից մեկն է։

«Հախճապակու արվեստը Երուսաղեմում դարձել է մի յուրահատուկ բրենդ։ Իսկ Ջո Բայդենի նվերը մեզ կհանձնեն դեսպանատնից»,- նշեց վարդապետ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Բեթղեհեմից հետո Ջո Բայդենն ուղեւորել է Սաուդյան Արաբիա։

https://news.am/arm/news/712091.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın