Հունիսի 26-ին՝ Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի մայր եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Գուգարաց թեմի հիմնադիր առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, որից հետո եկեղեցու հանդիսությունների սրահում կայացավ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի աշխատասիրությամբ Համազասպ Վարդապետ Ոսկեանի «Գուգարքի Վանքերը» գրքի շնորհանդեսը:
Գիրքը լույս է տեսել օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, մեկենասությամբ՝ Գրիգոր Քուրթյանի, Մկրտիչ Սերթշիմշեքի, Մկրտիչ Լուլհիի, Նազար Պինատլըի, Արսեն Կյուլեսերյանի, Տիգրան Ալթունի՝ ի հիշատակ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի:
Շնորհանդեսը սկսվեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնության խոսքով, որից հետո աշխատությունը ներկայացրեց Արժանապատիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը: Այնուհետև ըստ արժանվույն գնահատելով վերոնշյալ աշխատությունը՝ այն ներակայցրեց Սամվել Խալաթյանը:
Շնորհանդեսին ներկա էին նաև պոլսահայ բարերարներ Մկրտիչ Սերթշիմշեքը և Գրիգոր Քուրթյանը:
Արարողությունը եզրափակվեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դպրաց դասի հոգեպարար կատարումներով:
Աղբիւր։ Գուգարացթեմ / Gougark Diocese https://www.facebook.com/gugaractem/
İlk yorum yapan siz olun