Հունիսի 20-24-ը Վատիկանում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառնախաքաղկեդոնական Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ ժողովի18-րդ հանդիպումը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինըներկայացրեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակարքեպիսկոպոս Պարսամյանը և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակԳերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ժողովինմասնակցում էին Կաթողիկոսության Քրիստոնեական դաստիարակության բաժնիպատասխանատու Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշգարյանը և միաբանության անդամՀոգեշնորհ Տ. Պողոս ծայրագույն վարդապետ Թինքճյանը:
Վերջին երկու տարիներին համավարակով պայմանավորված առցանց ժողովներից հետո, սույնհանդիպման ընթացքին վերջնական տեսք ստացավ եկեղեցու յոթ խորհուրդների մասին ժողովիմոտեցումներն ամփոփող և կատարված աշխատանքի մասին զեկուցող միացյալհայտարարությունը, որն ստորագրվեց համաատենապետների կողմից։ Եկեղեցու յոթխորհուրդների մասին եզրակացությանը հաջորդեց Մարեմաբանության քննարկումը, որը պիտիշարունակվի նաև հաջորդ հանդիպման ժամանակ:
Ժողովի մասնակիցները նաև առիթ ունեցան հանդիպելու Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին ևստանալու Հռոմի սրբազան քահանայապետի օրհնությունը։ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապիհետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց տարված աշխատանքներին, ընդգծվեցդրանց կարևորությունը, ինչպես նաև ներկայացվեց աշխատանքային ծրագրերի մասինձևավորված միասնական տեսլականը:
Ժողովի վերջին նիստի ժամանակ որոշվեցին հաջորդ տարվա հանդիպման օրը և ներկայացվելիքուսումնասիրությունների նյութերը։ Հաջորդ ժողովը տեղի կունենա Եգիպտոսում։
İlk yorum yapan siz olun