İçeriğe geçmek için "Enter"a basın

Դպրոցական սննդի միջազգային օրը կնշվի նաև Հայաստանում. ԿԳՄՍՆ 

2022 թվականի մարտի 10-ին լրանում է Դպրոցական սննդի միջազգային օրվա 10-ամյակը:

Այդ օրը մի շարք երկրներում դպրոցահասակ երեխաները, դպրոցների աշխատակազմը և նրանք, ովքեր գործ ունեն դպրոցական սննդի հետ, մասնակցում են փառատոների, թեմատիկ խաղերի, ներկայացնում իրենց գաղափարներն ու հաջողության պատմությունները՝ նպաստելով դպրոցական առողջ սննդի գաղափարախոսության տարածմանը։

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տոնի շրջանակում այսօր ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոցում ևս կկազմակերպվի միջոցառում, որը համախմբելու է տարրական դպրոցի աշակերտներին և նրանց ծնողներին։ Միջոցառման կազմակերպիչներն են  Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և նրա գործընկերները՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI): Նախատեսվում է բեմադրվող ինտերակտիվ ներկայացում, որի ընթացքում երեխաների և նրանց ծնողների համար կկազմակերպվեն ֆլեշմոբեր և խաղեր՝ օգնելու ծանոթանալ առողջ, սննդարար կերակուրների կարևորությանը և անառողջ սննդի վնասակար հետևանքներին:

ՊՀԾ-ն և գործընկերները  կազմակերպում են նաև առցանց քվեստ, որին մասնակցել կարող են տարրական դպրոցում սովորող բոլոր աշակերտները՝ անկախ բնակավայրից,  և նրանց ծնողները։ Հաղթողները կստանան հատուկ մրցանակներ։

Քվեստի հղումը՝ ԱՅՍՏԵՂ:

https://news.am/arm/news/690673.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın