İçeriğe geçmek için "Enter"a basın

Հուսանք, ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան․ Փաշինյան

Հուսանք, ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան․ Փաշինյան
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները:

Այդ մասին ՄԱԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության և ՀՀ դիվանագետի օրվա կապակցությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, որ դիվանագիտությանը նվիրված այս միջոցառման ժամանակ չի կարող չխոսել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: «Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող իրադարձություններին, որոնք, հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ: Մեր հույսն է, որ այսօր նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները», – իր ելույթն այս խոսքերով եզրափակեց Հայաստանի վարչապետը: Հաղորդում է «Արմենպրես»-ը։


https://verelq.am/hy/node/104753?fbclid=IwAR1mKe3puqfmW03YCGtbJgdLBEIK51NSYfdZHWhejFpBogyomkz9tyB8bGE

Yorumlar kapatıldı.