İçeriğe geçmek için "Enter"a basın

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի հավատավոր զավակներ,

Հոգևոր կյանքի ճանապարհի կարևոր հանգրվանին ենք վերստին։ Պատրաստվում ենք ՄեծՊահքին։ Այս խորհրդավոր ժամանակաշրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ հայցում ենքԱստծո ողորմությունը մեղքերի ներման և փրկության շնորհին արժանի լինելու համար։

Սիրելիներ, պահքը համընդհանուր ապաշխարության, ինքնամաքրման ևինքնակատարելագործման ճանապարհն է ցույց տալիս, Աստծո արքայության ժառանգորդըլինելու շնորհը պարգևում, միտքն ազատում տագնապալի ու հուսահատ խոհերից, հոգունսրբություն է բերում և մարմնին՝ օգտակարություն։ Պահեցողությունը օգնում է մեզանումկատարելության նախանձախնդրությունը զորացնել, սեր և հաճություն տարածել առ մերձավորը, հաստատել բարիք ու խաղաղություն ընտանեկան կյանքում, շրջապատում և հասարակությունում։Այսպիսի հոգեշահ իրագործումները ուժ են տալիս, որպեսզի զորանանք տերունապատվերխոնարհության ու հեզության մեջ (Մատթ. 11.29), հեռու մնանք կամայականությունից և կատարենքմեր Տիրոջ և Փրկչի կամքը։

Յուրաքանչյուրս մեր կոչման ու ծառայության մեջ պետք է դրսևորենք այս բարի վարքը։ Ամենքսպահեցողության նախանձախնդրությամբ զերծ լինենք անձնակենտրոն նկրտումներից ուվնասակար ընթացքներից, գործենք ընդհանուրի բարիքի համար։ Ջանք ներդնենք՝Քրիստոսավանդ պատվիրանների համաձայն ապրելու աստվածօրհնյալ մեր կյանքը, հաղթահարելու անարդարությունը, մխիթարություն բերելու վշտացյալներին, աջակցությունկարիքավորներին: Պատերազմի դառնությունները ճաշակած մեր ժողովրդի վիրավոր հոգունսպեղանի է պահքը, հույսի լուսավոր շող, ցավի ամոքում, քանզի մեզ կոչում է լավատեսությամբներշնչվելու, քաջալերվելու, ավելի լավ իրականություն ստեղծելու, որտեղ մեղքի ու մահվանփոխարեն թագավորում են առաքինություններն ու աստվածահաճո կյանքը։

Աղոթենք միասին, որ մեր պահեցողությամբ ու ապաշխարությամբ Աստված մեզանից հեռացնիամեն անկատարություն ու մեղսավոր ընթացք և խաղաղության, համերաշխության ու հոգևորուրախության մեջ հաստատի մեր կյանքը։ Հայցենք, որ արժանի լինենք Տիրոջ ամենառատողորմությանը և Փրկչի հրաշափառ Հարության տոնը դիմավորենք մաքուր սրտով ու հոգով։ Թող մերՏեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը և շնորհները լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն։

Աղբիւր։ https://www.facebook.com/holyetchmiadzin  

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın