İçeriğe geçmek için "Enter"a basın

Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում

ՀՀ որոշ լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, թե, իբր, օրեր առաջ նախագահ Արայիկ Հարությունյանը հեռանալու պատրաստակամություն է հայտնել, իրականությանը չեն համապատասխանում:

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը մասնավորապես նշել է, որ, չմեկնաբանելով լրատվամիջոցների հրապարակումները, պարզապես ցանկանում է հիշեցնելպաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին նախագահ Հարությունյանը հետպատերազմյան շրջանում մի քանի անգամ հայտարարել է նշելով, որ կգնա այդ քայլին այն ժամանակ, երբ Արցախում հնարավոր լինի համապետական ընտրությունների անցկացումը։

«Արցախում այս օրերին տրված է սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկը, ինչը մի շարք հարցերի պատասխան կտա։ Մինչ այդ գործընթացի ավարտը մնացած բոլոր քննարկումների մեկնաբանությունից ձեռնպահ կմնամ»,- ասել է Լ. Ավանեսյանը, հաղորդում է «Արցախպրես»-ը։


https://verelq.am/hy/node/103462?fbclid=IwAR0-mRbhWdcXlXPJfdqjsAJPfr7vFPCTExYpB9tfzUosgnY9T766rvzecjk

Yorumlar kapatıldı.