İçeriğe geçmek için "Enter"a basın

Պեկին-2022. Կատյա Գալստյանը 80-րդն է սպրինտում

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր՝ փետրվարի 8-ին, պայքարի է դուրս եկել Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝դահուկավազորդ Կատյա Գալստյանը:

Նա հանդես է եկել արագավազքում (սպրինտ) և գրանցելով 4:00.48 արդյունքը՝ չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը: Հայաստանի բազմակի չեմպիոնը ելույթն ավարտել է 80-րդ տեղում, իսկ մրցմանն ընդհանուր առմամբ 90 դահուկորդ է մասնակցել:

Որակավորման փուլը հաղթահարել են առաջին 30 մարզուհիները: 3:09.03 արդյունքով առաջին տեղով եզրագիծը հատել է Շվեդիայի ներկայացուցիչ Յոննա Սադլինգը:

Կատյա Գալստյանը ևս մեկ անգամ մրցուղի դուրս կգա փետրվարի 10-ին. այդ օրդը նա Անգելինա Մուրադյանի հետ ելույթ կունենա 10 կմ դասական ոճում:

https://armsport.am/338269/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın