İçeriğe geçmek için "Enter"a basın

Հելլենական ուղղափառ եկեղեցու սինոդը բողոք է հայտնել Թուրքիայի Պանագիա Սումելա վանքում դիսկոտեկի անցկացման կապակցությամբ

Հելլենական ուղղափառ եկեղեցու (ՀՈՒԵ) մշտական սինոդը խիստ բողոք է հայտնել վերջերս Թուրքիայի Պանագիա Սումելա վանքում անցկացված դիսկոտեկի դեմ՝ դա անվանելով ուղղափառ սրբավայրի պղծում: Այս մասին ասվում է Սինոդի նիստի արդյունքներով հաղորդագրության մեջ, որն անցկացվել է երեքշաբթի ՀՈՒԵ-ի առաջնորդ, Աթենքի եւ Համայն Հելլադայի արքեպիսկոպոս Իերոնիմի գլխավորությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ելնելով այն հանգամանքից, որ անցյալ շաբաթ Պոնտոսի Պանագիա Սումելայի հնագույն սուրբ վանքը տեսահոլովակի նկարահանման համար որպես դեկորացիա է օգտագործվել 30 պարողների եւ ձայնի ու պատկերի մասնագետների կողմից, որտեղ նրանք երգել եւ պարել են զանգի հնչյունների ներքո, Սինոդն իր խիստ բողոքն է հայտնում պատմական վանքի սուրբ տարածքի պղծման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սինոդը նաեւ նշել է, որ տեսահոլովակի նկարահանումն իրականացվել է թուրքական իշխանությունների կողմից տրված թույլտվության հիման վրա այն ժամանակ, երբ սուրբ վանքը՝ Պոնտոսի հույների ուխտատեղին, փակ է, եւ այցելություններն արգելված են՝ վերանորոգման ու այլ օժանդակ աշխատանքների հետ կապված։ Հելլենական եկեղեցին անընդունելի է համարում այն բացատրությունները, որ տեսահոլովակը նկարահանվել է Պանագիա Սումելան որպես զբոսաշրջային վայր գովազդելու նպատակով, ասվում է փաստաթղթում։

«Հելլենական եկեղեցու մշտական սինոդն իր հիասթափությունը, վճռական բողոքն ու մտահոգությունն է հայտնում, որ Կոստանդնուպոլսում Սուրբ Սոֆյայի եւ Խորայի վանքերը մզկիթների վերածելուց հետո Պանագիա Սումելա վանքի պղծումը թուրքական իշխանությունների հերթական ակցիան է համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանի դեմ։ Այս արարքը խստորեն վիրավորում է ոչ միայն Պոնտոսի հույների կրոնական զգացմունքները, այլեւ կրոնական եւ պատմական հուշարձանները հարգելու եւ դրանց բնույթը փոխելու ցանկացած փորձից պաշտպանելու միջազգային պատկերացումը»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Հունաստանի ԱԳՆ-ը ավելի վաղ դատապարտել էր Թուրքիայի Տրապիզոն քաղաքի Պանագիա Սումելա ուղղափառ պատմական վանքում դիսկոտեկի անցկացումը։ Նա դա անվանել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման թեկնածու այս հուշարձանի պղծում»։

https://news.am/arm/news/685928.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın