VERELQ-ն արդեն հայտնել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Համաձայն ՀՀ Սահմանադրության, նաախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարելու է Ազգային ժողովի նախագահը.
“Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը”,- ասվում է ՀՀ Սահմանադրության մեջ:
Yorumlar kapatıldı.